News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ես սկբունքայնորեն չեմ մեկնաբանում քաղաքական հայտարարությունները, որոնք սկսվում են «Եթե…ապա»-ով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այսօրվա հանրահավաքում խորհրդարանական եռյակի առաջնորդների ելույթները:

Շարմազանովի խոսքով՝ յուրաքանչյուր նորմալ երկրում իշխանափոխությունը տեղի է ունենում միայն ժողովրդավարական եղանակով, եթե ընտրությունների ընթացում ֆորս-մաժորային իրավիճակներ չեն պատահում. «Հայաստանում մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ 2,5 տարի կա, եւ ինչպես երեկ, այնպես էլ այսօր յուրաքանչյուր կուսակցություն պետք է ձգտի իշխանության, սակայն օրենքի շրջանակներում եւ ընտրությունների ժամանակ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մրցել, ապա պետք է սպասի 2017թ.-ին»:

Փոխխոսնակը նաեւ կարծիք հայտնեց, որ այսօրվա հանրահավաքի արդյունքների հիման վրա իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ խորհրդարանական եռյակը հետագա գործողությունների համատեղ տեսլական չունի՝ հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տարաձայնությունները. Վերջինս, ի տարբերություն մյուսների, անընդունելի է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է արտահայտվել ԵՏՄ մուտք գործելուն, Լեւոն Տեր-Պետրոսյանն, ընդհակառակը, գովել է ԵՏՄ-բ, սակայն նկատել է, որ իրեն չեն լսում, սկսել է անեկդոտ պատմել: Տեր-Պետրոսյանի ելույթից ես ինձ համար բացահայտում կատարեցի, որ ոչ միայն հումորիստ Եվգենի Պետրոսյանն է հաջողակ անեկդոտ պատմելու գործում, այլ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի զիջում»:

Ինչ վերաբերում է ամբողջ հանրապետությունում համազգային շարժման շտաբերի ձեւավորման մասին հայտարարությանը, ապա, Շարմազանովի խոսքով, երկրի օրենքների համաձայն, խորհրդարանական եռյակը, ցանկացած քաղաքական ուժ եւ հասարակական կազմակերպությունները կարող են ձեւավորել այս կամ այն կառույցները. «Դա իրենց գործն ու իրավունքն է կառույցներ ստեղծել, մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, որտեղ մարդու իրավունք ու խոսքի ազատությունը պաշտպանված են: Յուրաքանչյուրն իրավունք ունի երկրի օրենքի շրջանակներում գործունեություն ծավալել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն
Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին...
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման...
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ...
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի...
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Թեպետ որոշ ուժեր եւ հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ...
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով...
Ամենաշատ