«LG» ընկերությունը ներկայացրել է իր առաջին բջջային պրոցեսորը: Այդ կերպ, ընկերությունն ընդգրկվել է եւ բջջային պրոցեսորներ, եւ սարքավորումներ թողարկող ընկերությունների նեղ շրջանակում(ինչպես «Samsung»-ն ու «Apple»-ը):
Ինչպես հաղորդում է «Betanews.com»-ը, «Nuclun» պրոցեսորային համալիրը բաղկացած է 8 պրոցեսորներից, 4 «ARM Cortex-A15» միջուկից՝ 1.5 ԳՀց հաճախականությամբ եւ 4 «Cortex-A7» միջուկից՝ 1.2 ԳՀց հաճախականությամբ:
«Հիմնական պատճառն այն է, որ «LG»-ն ցանկանում է տարբերել իր սարքավորումները նրանցից, որոնք թողարկում են «HTC»-ը, «Samsung» կամ «Sony»-ն: Իսկ դրա համար այլ պրոցեսորներ են հարկավոր: Բացի այդ, «LG»-ն ցանկանում է նվազեցնել կախվածությունը «Qualcomm» ընկերության «Snapdragon» պրոցեսորներից իր նոր սարքավորումների համար, ինչպես «G3»-ն է»,- նշում են պարբերականի հեղինակները: