News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ես կողմ եմ իմ առաջնորդին հավատալուն. հազար հոգով որոշում ընդունել, նշանակում է ոչինչ չընդունել, պիտի հավատաս շարժման լիդերներին: Այս մասին, եռյակի հանրահավաքից հետո,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ հանրահավաքում իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ծառուկյանը իր արմատական ելույթի ժամանակ նստացույցի հարցը քվեարկության կդնի, սակայն նման քվերակություն տեղի չունեցավ:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը նստացույց չանելու, ժողովրդի մեջ չնկատեցի՞ն վճռականություն, Խաչատրյանը պատասխանել է. «Ես կողմ եմ իմ առաջնորդին հավատալու: Հազար հոգով որոշում ընդունել, նշանակում է ոչինչ չընդունել, պիտի հավատաս շարժման լիդերներին: Ես իմ առաջնորդին հավատալու կողմ եմ, անվերապահորեն հավատն է լուծում ցանկացած խնդիր»:

Դիտարկմանը, թե նախադեպեր կան, որ հանրահավաքներին տանել-բերելով ու վճռական խոսք ու քայլ չանելով, ժողովրդին հիասթափեցրել են, շարժումը մարել է, արդյոք այս շարժմանը դա չի սպառնո՞ւմ, պատգամավորը պատասխանել է. «Կասկածում են թույլ մարդիկ, ուժեղ մարդիկ հավատում են առաջնորդներին»:

Լյովա Խաչատրյանը անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հնարավոր պայմանավորվածություններին, հանրահավաքից առաջ. «Ինձ ոչ-ոք նման ինֆորմացիա չի տվել, ես անվերապահորեն հավատում եմ իմ կուսակցության լիդերին»:

Անդրադառնալով ընդդիմադիրների մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ որպես բոյկոտ, Լյովա Խաչատրյանը վրդովվել է. «Բայց ինչու մենք դնենք մեր մանդատները, ինչն է խանգարում մանդատով պայքարելուն, թող իշխանությունը դնի իրանց մանդատները, ոնց կարելի է ժողովրդի տված քվեից հրաժարավել»:

Ինչ վերաբերում է հարթակում կանգնած լիդերների գաղափարական հակասություններին, որոնք արտահայտվում են հենց իրենց ելույթների ընթացքում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքելն է. «Դա ազատ խոսքի իրավունք է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի...
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Մեզ ասացին գնում ենք ականները հանենք, մենք էլ ասինք` էդ ականները որ հանում եք, ադրբեջանցին գալու ա մեր տուն մտնի...
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
Նախարարությունների ներկայացուցիչները և ՄԻՊ Անահիտ Մանասյանը...
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Սաղի դեմքերը ֆիքսեք: Ի՞նչ ա նշանակում ԱԺ պատգամավորի հետ չենք խոսում…
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը…
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Դրա պատասխանը պետք է տան իրենք, անպատասխանատու և անպատասխան որևէ հարց մեզ համար չի մնալու…
Ամենաշատ