Գաջի գործարանից Ջրվեժ տանող ճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ նշվել էր, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գաջի գործարանից Ջրվեժ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել ձորը, այրվում է եւ մեքենայի սրահում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Աբովյան-Մասիս ճանապարհին՝ հողակտորներից մեկի հարակից տարածքում, անհայտ պայմաններում հրդեհվել է «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Երեւան քաղաքի Կուզնեցով փողոցի 5 շենքի բնակչուհի Գայանե Մարտիրոսյանին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դիակի ինքնությունը պարզվել է՝ Երեւանի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 29-ամյա Արսեն Մաթեւոսյան:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: