News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ոստիկանների սրտով չեն «պառկած ոստիկանները: Վերջին հասկացության ներքո նկատի է առնվում ոչ թե օրինապահի վիճակը օլիգարխին տուգանելու փորձից հետո, ով գերազանցել է երթեւեկության արագությունը, այլ միանգամայն ուրիշ բան: Ինչպես նշվում է ուղեցույցներում, «պառկած ոստիկանները տրանսպորտային միջոցների արագության հարկադիր նվազման տարրեր, որը երթեւեկության կարգավորման միջոց է»:

Պարզ ասած՝ դա ասֆալտե կամ բետոնե կառույցներ են երթեւեկելի ճանապարհի երկայնքով: Դրանք հաճախ են հանդիպում երկրորդական ճանապարհների վրա, որոնք անցնում են մեր քաղաքների խիտ բնակեցված շրջաններով: Երեւանում «պառկած ոստիկաններ» տեղադրում է ոչ թե քաղաքապետարանը, այլ իրենց բնակիչները: Հասկանալի է, որ մարդիկ այդ կերպ փորձում են իրենց ու իրենց երեխաներին պաշտպանել արագ վարող վարորդներից:

Վարորդների համար, հատկապես վերոնշյալ արագ վարողների», այդ խոչընդոտները նույնպես հաճելի չեն: Բարձր արագության դեպքում մեքենայի հատակն ուժեղ հարված է ստանում, նույնիսկ կապերի խափանումներ են հնարավոր: Սակայն հիմնավոր հարց է ծագում՝ հնարավո՞ր է արդյոք ընթանալ բարձր արագությամբ խիտ բնակեցված շրջանների նեղ փողոցներով:

Այս կապակցությամբ նման փողոցներից մեկի բնակիչները NEWS.am-ին բազում նման պատմություններ են պատմել: Ահա դրանցից մեկը. մի քանի տարի առաջ նման վարորդների մեկը վրաերթի էր ենթարկել դպրոցականը: Փառք Աստծո՝ վնասվածքներ չեն եղել: Սակայն վարորդներն ավելի զգույշ չեն դարձել: Մեր զրուցակիցների խոսքով՝ առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին մեքենաները հաճախ ընթանում են մեծ արագությամբ, թեեւ նույն այդ փողոցի վրա դպրոց է գտնվում: Նույնիսկ «Զգույշ, երեխաներ են» նշանը չի սթափեցնում վարորդներին:

Նկատենք, որ մի շարք եվրոպական քաղաքների ծայրամասային շրջաններում երթեւեկության արագությունը սահմանափակվում է 30-40 կմ/ժ սահմաններում: Եւ, որքան էլ որ «զարմանալի» չէ, տեղացի վարորդները մեծամասամբ պահպանում են այդ արագությունը: Թեեւ «պառկած ոստիկաններ» այնտեղ չկան եւ մեքենայի խափանման վտանգն առհասարակ բացակայում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Ամենաշատ