News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգի բնակչուհին հրաժարվում է թողնել մահացու վտանգավոր աշխատանքը, որն իրենից ներկայացնում է պայքար կոկորդիլոսի հետ՝ չնայած նրան, որ հղիության 8-րդ ամսում է: Մարթա Ռիվերան ու նրա ամուսին Ջեֆրին, որոնք 8-ամյա տղա ունեն, երկու տարվա ընթացքում կամավորներ են աշխատում Էվերգլեյդս ազգային պարկում, որը գտնվում է Ֆլորիդայի հարավում: Սկզբում ամուսինները սովորել են կերակրել ալիգատորներին, այնուհետ սկսել են մասնակցել «Կրոկո-ռեսթլինգ» անվամբ ներկայացմանը:

Մարթան մասնակցել է կոկորդիլոսի հետ պայքարին, որն անհավանական արագ արձագանք ու տոկոնություն է պահանջում, միջինը շաբաթական երեք անգամ, եի չի հրաժարվել մասնակցել անգամ հղիության 8-րդ ամսում: Կինը պնդում է, որ իրեն անվտանգության մեջ զգում, երբ նստած է գիշատիչի վրա ու երախը սեղմում է կզակի ու կրծքի միջեւ, հաղորդում է «FederalPast»-ը:

«Ես գիտեմ սահմանների մասին, որոնք խախտել չի կարելի: Ես գիտեմ, որ ալիգատորի հետ է հնարավոր աշխատել, որի հետ ոչ: Ես գիտեմ, որ հնարքներն ինչ ծավալով են ինձ հաջողվելու իրագործել, որոնք չեն հաջողվելու: Հավատացեք, ես ինձ ու կենդանիներին վտանգի չէի ենթարկի»,- հայտարարել է Մարթան:

Կնոջ խոսքով՝ նա լողում է գիշատիչների հետ, կերակրում հում մսով, կռվում նրանց հետ, որպեսզի այգու այցելուներին ցույց տա, որ կոկորդիլոսները վտանգավոր չեն ու պաշտպանության կարիք ունեն:

Իհարկե, երկու շաբաթ առաջ՝ հերթական շոուից հետո, Մարթան հայտնել է, որ դա իր վերջին ելույթն էր հղիության ընթացքում: Սակայն, չնայած այդ հայտարարությանը, ամերիկուհին շարունակում է աշխատել Էվերգլեյդս ազգային պարկում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ