News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայ ոսկերիչների նպատակն է օգնել ոլորտի զարգացմանը Հայաստանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահ, ծագումով հայ Նորայր Իշլերը «Yerevan Show 2014» ցուցահանդեսի ընթացքում, որը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը(AJA): «Մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ որ միայն հայերն են ոսկերիչներ, այլ նաեւ այն, որ Հայաստանը ոսկերիչների երկիր է: Առաջինի մասին շատերը գիտեն: Հույս ունենք, որ տարիներ անց երկրորդն էլ հաջողություն կունենա»,- հավելեց Իշլերը:

Ցուցահանդեսի մեծ մասը զբաղեցնում է Ստամբուլից ժամանած ընկերության տաղավարը. այնտեղից մոտ 30 ընկերություն եւ 130 ոսկերիչ է ժամանել: «Հնարավոր է, այստեղ մենք ոչինչ չվաճառենք: Սակայն մենք այստեղ ենք եկել ոչ այնքանա գումար վաստակելու, որքան տեսնելու համար, թե ինչով կարող ենք օգնել՝ հաշվի առնելով որ Ստամբուլի հայերն արժանիորեն աշխարհում լավ ոսկերիչներ են ճանաչվել»,- հայտարարել է Իշլերը:

Ստամբուլի հայ ոսկերիչների միությունը Երեւանում սկզբից եւեթ հետեւել է ազատ տնտեսական գոտու հայեցակարգի մշակմանը, հավելեց Իշլերը: «Իհարկե, օրինակ, Դուբայում ավելի շատ են հնարավորությունները բիզնեսի համար: Այնտեղ դուք կհանդիպեք գնորդների ու վաճառողների ցանկացած երկրից: Սակայն Հայաստան մենք պատրաստի պայմանների համար չեն գալիս. մենք ինքներս ենք ցանկանում ստեղծել դրանց այստեղ»,- հայտարարեց ոսկերիչը:

Շատ բան կա դեռ անելու, այդ թվում նաեւ ենթակառույցների ստեղծում՝ հյուրանոցներ, անվտանգության ու ապահովագրության համակարգեր, շուկաների հետ աշխատանքի կարգավորում: «Կարծում եմ, եթե բոլորը միասին գործի անցնեն, քայլ առ քայլ կանցնենք այս ուղին»,- հայտարարեց Իշլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ