News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս Մարիո Պոլիից գողացել են պայուսակը, որում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նվիրաբերած նվերն էր ու քահանայի հագուստը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բուենոս-Այրեսի եկեղեցիներից մեկում: Ծառայությունից հետո կարդինալն ուղղվել է սենյակ, որպեսզի փոխի հագուստը: Անհայտ անձինք օգտվել են առիթից ու գողացել նրա պայուսակը, որում էլ գտնվել է ոսկե զարդը՝ հայրապետի նվերը, եւ քահանայի հագուստը:

Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը եւ առգրավել է վերահսկողությա տեսախցիկների ձայնագրությունները, որոնք շենքում են տեղադրված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ