News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երիտասարդ ռեժիսոր, ԵԹԿՊԻ Կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց) Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմն արժանացել է ղազախական «ԲԱՍՏԱՈՒ» ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ 

Փառատոնը, որին այս տարին մասնակցել են 25 երկրի ավելի քան 190 ներկայացուցիչներ, անցկացվում է Ալմաթիում:«Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռնարկած քայլերի, կյանքի ընթացքը փոխելու փորձի մասին է: Նրանք այդ քայլերն անում են պարի միջոցով. բազում դժվարություններ հաղթահարելու գնով բեմ են բարձրանում: ԱՄՆ դեսպանատան եւ «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ իրականացրած «Աղջիկը լուսնի վրա» նախագիծը պարային ներկայացում է, որի մեջ ընդգրկված են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի պրոդյուսերն է Էդգար Բաղդասարյանը, օպերատորներ՝ Մարտին Հովհաննիսյան, Վազգեն Մարտիրոսյան, մոնտաժը՝ Արեն Մալաքյանի:

Նշենք, որ Արեն Մալաքյանն այս տարվա ընթացքում արժանանում է երկրորդ միջազգային մրցանակին։ 2014թ․-ի սկզբին Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայի «Նոր ալիք» միջազգային կինոփառատնում հաղթեց «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։  րիտասարդ ռեժիսորն ակտիվ կերպով ներառված է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կինոյի զարգացման ծրագրերում։ Անցյալ տարի Արենը մասնակցել է «Աշխարհը արեւածագից մինչեւ մայրամուտ» լեհական վավերագրական ֆիլմերի նախագծին, որի ընթացքում նկարահանել է «Տատ ու պապ» վարվերագրական ֆիլմը, որն արժանացել է լեհական կինոդպրոցի պրոֆեսրոների ուշադրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ