News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի՝ փեշմերգայի 150 հոգանոց զորաջոկատը հոկտեմբերի 28-ին մեկնելու է Թուրքիա, որտեղից կանցնեն Քոբանի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քրդական փեշմերգայի 150 հոգանոց հատուկ նշանակության զորաջոկատը Էրբիլից օդային ճանապարհով կհասնի Թուրքիա, որտեղ նրանք կհանդերձավորվեն ցամաքային ճանապարհով բերված ծանր զինտեխնիկայով եւ կանցնեն Քոբանի՝ կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Նշենք, որ իսլամիստները սեպտեմբերի 16-ից լայնածավալ հարձակում են ձեռնարկել Սիրիայի քրդաբնակ Քոբանիի դեմ։ Այդ ընթացքում Քոբանիից Թուրքիա է անցել մոտ 200 հազար փախստական, որից հետո Թուրքիան փակել է Քոբանիի հետ սահմանը։

Արեւմուտքի ճնշման տակ Թուրքիան ստիպված է եղել թույլ տալ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի զինված ուժերի զորաջոկատներին մեկնել Քոբանի Թուրքիայի տարածքով, քանի որ ցամաքային այլ ճանապարհ չկա Քոբանիի հասնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ