News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ընթացիկ նոյեմբերին Բրյուսելում կկայանա Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության հարցով խորհրդակցությունների առաջին մասը: Հետագայում դրանք կշարունակվեն: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Անդրադառնալով այն հարցին,  թե ինչպիսին կլինեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակները, դեսպանը նշել է. «Առաջին հերթին, ցանկանում եմ ընդգծել, որ խոսքը բանակցությունների մասին չէ: Մենք կցանկանայինք ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների այն բնագավառները, որոնք համահունչ կլինեն Հայաստանի նոր պարտավորություններին»: Ըստ նրա, քանի որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիր է ստորագրել , ԵՄ-ն կցանկանար իմանալ՝ որոնք են այն բնագավառները, որոնցում Հայաստանը ցանկանում է համագործակցել եւ որ ոլորտներում Եվրամիությունը կարող է օգնել  հատվածական բարեփոխումներ անցկացնել:  «Ինչպես կարող են այդ ոլորտները համընկնել այն մանդատի հետ, որի վերաբերյալ ապագայում մենք պետք է բանակցություններ վարենք: Մենք պետք է շարունակենք այն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել Վիլնյուսում», - ընդգծել է Հրիսթեան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ