News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը 1,3 նիշով բարելավել է իր դիրքերը Գործարարություն 2015 (Doing Business) վարկանշային համակարգում՝  2014թ.-ի 49-րդ վարկանշային դիրքից 2015թ.-ին տեղափոխվելով 45-րդ վարկանշային դիրք:

Հայաստանում բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանն հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Այնուամենայնիվ, լավագույն կատարողականով առանձնացած երկրից Հայաստանի արձանագրած հեռավորությունը՝ հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ կազմում է 69.3 միավոր:

Զեկույցը մատնանշում է, որ աշխարհով մեկ բիզնես դաշտի կարգավորման ոլորտում ամենամեծ դրական տեղաշարժը 2013-14թթ. կատարել է Տաջիկստանը: Տաջիկստանում բարելավվել է վարկային տեղեկատվության հասանելիությունը՝ կիրառելով վարկունակության գնահատում, բիզնես սկսելու գործընթացի արդիականացում, նվազ ծախսատար են դարձել շինարարական թույլտվությունները եւ ներդրվել է կորպորատիվ հարկերի վճարման էլեկտրոնային համակարգ: Ադրբեջանը եւս տեղ է գտել ամենաշատ բարեփոխումներ կատարած երկրների լավագույն տասնյակում՝ բիզնես սկսելու, գույք գրանցելու ու հարկերի վճարման ոլորտներում կատարած բարեփոխումների շնորհիվ:

Ձեռներեցության կարգավորման դաշտում դրական տեղաշարժերին զուգընթաց տարածաշրջանի տնտեսություններում դեռեւս առկա են մարտահրավերներ, որոնք շեշտադրում են դաշտի հետագա բարեփոխումների կարեւորությունը: Սա հատկապես իրավացի է այնպիսի ցուցանիշների մասով, ինչպիսիք են շինարարության թույլտվությունը, էլեկտրական հոսանքի ապահովումը, միջսահմանային առեւտուրը, ընդ որում այս ցուցանիշներով տարածաշրջանի տնտեսությունները տեղ են գտել համաշխարհային միջինացված դասակարգման ստորին կամ երկրորդ կեսում:

Այս տարի առաջին անգամ հավաքվել են տվյալներ 100 միլիոնից ավել բնակչություն ունեցող 11 տնտեսությունների երկրորդ քաղաքների վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության մասով զեկույցը ներկայումս վերլուծում է բիզնեսի կարգավորումը թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում: Զեկույցը բացահայտում է քաղաքների միջեւ առկա տարբերությունները այն ցուցանիշների մասով, որտեղ դերակատարություն ունեն գործառնությունների կատարման վրա ազդող նորմատիվ դրույթներն կարգավորող տեղական գերատեսչությունները՝ ազդելով քայլերի քանակի, ծախսի ու ժամանակի վրա:

Զեկույցի համաձայն բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակը գլխավորում է Սինգապուրը, որի կողքին լավագույն տասնյակում տեղ են գրավել բիզնեսի hամար առավել դյուրին նորմատիվ դաշտ ունեցող հետեւյալ տնտեսությունները՝ Նոր Զելանդիա, Հոնգ Կոնգ (հատուկ վարչական շրջան), Չինաստան, Դանիա, Կորեայի Հանրապետություն, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա եւ Ավստրալիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ