News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Օրերս Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունը, որտեղ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ (Հայաստան) նախագահ Արման Դանիելյանը վերընտրվել է որպես ենթակոմիտեի անդամ 4 տարի ժամկետով։ Նա ենթակոմիտեի անդամ է հանդիսանում 2011թ.–ից։

ՔՀԻ-ից հայտնում են, որ Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ՄԱԿ-ի կարեւորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում, ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով: Այն իր աշխատանքը սկսել է 2007թ. փետրվարից։

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամների թիվը 25–ն է, այն ՄԱԿ-ի ամենամեծ հանձնաժողովն է։

ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման դեմ կոնվենցիայի Կամընտիր արձանագրությանը միացել է 70-ից ավելի պետություն։

Հայաստանի Հանրապետությունը Կամընտիր արձանագրությունը վավերացրել է 2006թ.-ին, եւ Արման Դանիելյանն առաջին փորձագետն է Հայաստանից, ով ներկայացված է ենթակոմիտեում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Ռաֆահում. ՄԱԿ-ի միջազգային դատարան
Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի հիշատակը
Նա նաև խնդրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչին Գլխավոր ասամբլեայի անունից ցավակցություն հայտնել կառավարությանը, Իրանի ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալ նախագահի ընտանիքին...
ՄԱԿ-ը ֆինանսական դժվարությունների ֆոնին սահմանափակումներ է մտցնում կենտրոնակայանում. Bloomberg
ծախսերի խնայողության միջոցների թվում են օպերատորների և թարգմանիչների արտաժամյա աշխատանքի արգելքը, օդորակման ժամերի կրճատումը...
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
Ամենաշատ