News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականների հյուրերն էին քուրդ հասարակական գործիչներն ու մտավորականները:

Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արեւմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գեւորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության եւ քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին:

Առաջին հուշամեդալը շնորհվելու է թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիին, ով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արեւելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում:

Հուշամեդալը ստանալու համար մեծ մտավորականը ԱԱՀ-ի հրավերով ժամանել է Հայաստան: Այցելության ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում Իսմայիլ Բեշիկչին եւ նրան ուղեկցող քուրդ հասարակական գործիչներն այցելեցին նաեւ Մայր բուհ, որտեղ հանդիպեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրերի հասարակական գործունեությունից որոշ մանրամասներ ներկայացրեց, որից հետո, «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ, քուրդ իրավաբան Ռուսան Արսլանը պատմեց Իսմայիլ Բեշիկչիի կատարած գիտական աշխատանքների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում վերջինիս ներդրումների մասին: «Իր կյանքի ընթացքում Իսմայիլ Բեշիկչին 38 գիրք է գրել, որից 32-ն արգելված են եղել: Այդ պատճառով մտավորականը բազմիցս է հայտնվել դատական դահլիճում, դատապարտվել 248 տարվա ազատազրկման, սակայն միայն 17 տարիներն է անցկացրել բանտերում»,- ասաց  Ռուսան Արսլանը եւ հավելեց, որ Իսմայիլ Բեշիկչին Եվրոպայից, ԱՄՆ-ից բազմիցս մինչեւ 500 հազար եվրոյի հասնող մրցանակների առաջարկներ են արվել, սակայն նա մերժել է՝ պատճառաբանելով, որ գիտության մարդը մրցանակների կարիք չունի: Եվ միակ մրցանակը, որ ընդունել է, «Հրանտ Դինք» միջազգային խաղաղության մրցանակն է:

Իսմայիլ Բեշիկչիին մանրամասն խոսեց Մերձավոր եւ Կենտրոնական Ասիայում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, ցեղասպան թուրք ղեկավարների քաղաքականության եւ դրդապատճառների մասին՝ առանձնակի շեշտադրելով, որ բոլոր դեպքերում էլ ցեղասպանված ժողովուրդները չեն ունեցել պետություն եւ կանոնավոր բանակ: «Թուրք գործիչները գիտակցում էին, որ ամուր պետություն ձեւավորելու համար պետք է մաքրեն տարածքներն այլ ժողովուրդներից՝ հայերից եւ հույներից, որոնք քրիստոնյա էին եւ չէին կարող ձուլվել մահմեդականներին, քրդերին, որոնք մահմեդական էին, սակայն թուրք չէին, եւ մի շարք այլ ազգություններ, որոնք իրենց քուրդ կամ թուրք էին համարում, սակայն մահմեդական չէին եւ այլն: Ի սկզբանե ծրագրավորված է եղել կոտորել հենց հայերին, քանի որ հայերը մասնատված էին եւ պետություն չունեին, ինչը հույների հանդեպ չէին կարող անել: Իսկ այսօր այդ նույն կոտորածներն իրականացվում են քուրդ ժողովրդի հանդեպ»,- ասաց Իսմայիլ Բեշիկչին:

Թուրք մտավորականը ընդգծեց նաեւ այն միտքը, որ ցեղասպանության հիմնախնդիրները, պատճառներն ու հետեւանքներն ուսումնասիրելու համար նախ եւ առաջ բոլոր ցեղասպանությունները պետք է մեկ հարթության վրա դիտարկել, քանի որ պատմական այդ աղետալի դրվագները գրեթե միշտ ընդհանուր եզրեր են ունենում:

Մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ակտիվիստ, քուրդ քաղաքական գործիչ, իրավաբան Օսման Բայդեմիրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա խոսեց ինչպես պատմական դեպքերի, այնպես էլ  տարածաշրջանային ներկա հիմնախնդիրների մասին՝ շեշտելով, որ միայն փոխադարձ համաձայնության, հարգանքի եւ զիջողականության հիման վրա կարելի է ապահովել ապագայի կառուցումը: «Թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերի: Հարեւան ժողովուրդների խաղաղ գոյատեւման գործում, անկասկած, մեծ է եկող սերնդի դերը, որին մենք միայն դրականը եւ լավը պետք է քարոզենք՝ մոռացության չմատնելով պատմության մութ ու փշոտ կողմերը:

Հանդիպման վերջում Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալներ շնորհեց Իսմայիլ Բեշիկչիին եւ Օսման Բայդեմիրին, ինչպես նաեւ հանձնեց «Հայերը Օսմանյան Կայսրությունում» թուրքերեն գիրքը եւ Հայաստանի մասին ալբոմներ:

Օսման Բայդեմիրը ԵՊՀ ռեկտորին փոխանցեց Դիարբեքիրից բերված հուշանվեր, իսկ Ռուսան Արսլանը բուհի գրադարանին նվիրեց իր հեղինակած մի քանի գիրք եւ հայտարարեց, որ Իսմայիլ Բեշիկչիի բոլոր գրքերը շուտով հասանելի կլինեն նաեւ համալսարանականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ