News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, ժամանակակից,  վերանորոգված եւ արդիականացված «Շենգավիթ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ք. Երեւան, Գ Նժդեհ 32 հասցեում:

Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ արդիականացման գործընթացը Երեւանում եւ մարզերում:

Մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ հյուրերի, Բանկի հաճախորդների եւ ղեկավարների մասնակցությամբ:

Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ: Նա, մանսավորապես,  նշեց. ««Շենգավիթ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆիրմային ոճին»:

Հիմնական ցուցանիշներով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքերում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ