News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործից առանձնացված մասով դատաքննությունն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, սկսվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Ճարոյանը: Նա նշեց, որ գործով մեղադրյալ Մելիք Եսայանի պաշտպանների պայմանագրերի ժամկետները լրացել էր: Մեղադրյալը փաստաբան խնդրեց, ինչպես նաեւ ժամանակ, որպեսզի նա ծանոթանա գործին: Մելիք Եսայանը նաեւ դատախազին ու դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 21-ին կայանալիք դատական նիստին:

Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Այս գործում խառնված են մի շարք պաշտոնյաններ մասնավորապես փաստաբան Ճարոյանը մտադիր է դատարան կանչել ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հակոբ Ճարոյանն հայտնել է, թե Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում  ՀՀ երեք քաղաքացի է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա:  Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման,  փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ