Հյուրանոցների ամրագրման ռուսական ծառայության կայքը Oktogo.ru որոշել է 2014թ. նոյեմբերին ռուսական զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունները: Վարկանիշի 3-րդ հորիզոնականում հայտնվել է Երեւանը: Առաջատարների տասնյակում են Մինսկը, Աստանան, Բաքուն, Կիեւը, Բիշքեքը, Քիշնեւը, Վիտեբսկը եւ Տաշքենտը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարկանիշը կազմված է 2014թ. նոյեմբերի 1-4-ը ԱՊՀ-ի ամրագրված հյուրանոցների տվյալների հիման վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների ամենաերկարատեւ ուղեւորությունները բաժին են ընկնում Երեւանին՝ 5 օր, ամենակարճը՝ Աստանային՝ 2 օր:
Oktogo.ru օնլայն ծառայությունը հյուրանոցների ամրագրման առաջատար ռուսական ծառայություններից է: Ծառայության կայքում ամբողջ աշխարհում մոտ 350 հազար հյուրանոց է ներկայացված: