News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինական ճգնաժամն ինչ-որ առումով ժամանակի մեքենա է եւ իր ցուցանիշներով կրկնում է հետխորհրդային զինված հակամարտությունների առանձնահատկությունները: Հոկտեմբերի 30-ին կայացած «Ուկրաինական ճգնաժամը եւ նրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. քաղաքականություն եւ անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ այն դարձավ, այսպես կոչված, «հիբրիդային» պատերազմ հետխորհրդային տարածաշրջանում: «Այսինքն՝ պատերազմ, որը, փաստորեն, վարում էին երկու պետական խաղացողներ՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան, բայց մյուս կողմից, այնպիսի միջանկյալ կոմբինացիաների ներգրավմամբ, ինչպիսիք են տեղեկատվական-քարոզչականը, ինչպես նաեւ տնտեսականն ու քաղաքականը՝ երկու կողմից էլ մեծ քանակությամբ հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ»,- նշեց Մինասյանը:

Քաղաքագետի խոսքով, ուկրաինական ճգնաժամը նաեւ այլ առանձնահատկություն ունի: «Այն անմիջապես սրվեց. սկսվելով Ղրիմում Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի՝ համեմատաբար ոչ մեծ գործողությունից՝ 2014 թվականի գարնանն այն արագորեն անցում կատարեց կիսապարտիզանական մեթոդներով ռազմական գործողությունների փուլ: Իսկ արդեն հուլիս-օգոստոսին մենք բախվեցինք, թերեւս, Եվրոպայում ամենազանգվածային ռազմական գործողությունների՝ զրահատեխնիկայի, ավիացիայի եւ հրետանու կիրառմամբ»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ