News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է «Բաշնեֆթի» բաժնետոմսերը պետությանը վերադարձնելու Գլխավոր դատախազության հայցը: Դատարանը ճանաչել է, որ մասնավորեցման մի շարք պայմանագրեր, որի արդյուքներով բաշկիրյան վառելիքաէներգետիկ համալիրը անցնել է հանրապետության նախկին նախագահի որդուն, տեղի է ունեցել իրավախախտումներով:

Պատասխանող կողմում հանդես են եկել «Սիսիտեմա» նավթային ընկերության, վերջինիս «Սիստեմա-Ինվեստ» ներդրումային ստորաբաժանման սեփականատերերը, ինչպես նաեւ հենց «Բաշնեֆթը», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

 «Դատարանը բավարարել է «Բաշնեֆթի» բաժնետոմսերի 71%-ը՝ պետության սեփականությանը վերադարձնելու Դատախազության հայցը», - հայտարարվել է դատարանում:

Որոշումը ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ