News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս տարվա սեպտեմբերին Մեքսիկայում անհետացած 43 ուսանողներին փնտրում են մոտ 10 հազար ոստիկաններ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով երկրի քրեական հետաքննությունների գործակալության ղեկավար Թոմաս Սերոնին:

«Այդ գործում ներգրավված են դաշնային ոստիկանության 1,7 հազար գործակալներ, 900 ծովային հետեւակայիններ, քրեական հետաքննությունների գործակալության 300 աշխատակիցներ եւ եւս 100 փորձագետներ, ինչպես նաեւ ջրասուզակներ, երկրաբաններ: Նրանք բոլորը փնտրում են կորած ուսանողներին»,-ասել է Սերոնը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, Մեքսիկայում ուսանողների զանգվածային սպանության համար ձերբակալել են կասկածյալներից մեկին՝ թմրակարտելի ղեկավարի: Սեպտեմբերի 26-ին գագստերները ոստիկանների հետ համատեղ առեւանգել ու գնդակահարել էին մի քանի տասնյակ ուսանողների, որոնք հանդես էին գալիս կրթական բարեփոխումների դեմ: Այս գործով հետաքննությունը շարունակվում է: Կորած ուսանողների գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ