News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում Հայաստանի Ընտրական օրենսգրքում (100%-անոց համամասնական ընտարական համակարգին անցմանը) փոփոխություններ մտցնելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգությունից» աշխատանքային խմբին կմասնակցի խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից՝ Արծվիկ Մինասյնաը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, իսկ «Օրինաց երկիր» խմբակցությունից՝ ինքը՝ Հովհաննես Մարգարյանը: «Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ չի մասնակցի աշխատանքային խմբի աշխատանքներին: Հանրապետական կուսակցությունը նույնպես հրաժարվել է մասնակցությունից», - նշեց Հովհաննես Մարգսրյանը:

Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջ քաշված բարեփոխումների հիմքը 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցումն է: «Աշխատանքային խումբն իր աշխատանքները կսկսի հաջորդ շաբաթվանից՝ երկուշաբթի օրվանից», - նշեց Հովհաննես Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
Ամենաշատ