Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 00.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 54-ամյա Սուրեն Փ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: