News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հոկտեմբերի 30-ին, ընդունեց Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի ղեկավարներին եւ անդամներին:

Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց համույթի տաղանդաշատ երիտասարդների արվեստն ու բարձր մակարդակի ելույթները:

Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթը Լիբանանում է գտնվում ՀՅԴ Սարդարապատ կոմիտեի հրավերով: Այն մասնակցել է «Բուրջ Համուդ 2014» փառատոնին, որը կազմակերպվել էր ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտեի նախաձեռնությամբ եւ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հովանավորությամբ, հանդես է եկել համերգներով Բեյրութի Տեր-Մելքոնյան սրահում, հայաբնակ Այնճարում:

Լիբանանահայ հանդիսատեսը մեծ ոգեւորվածությամբ եւ խանդավառությամբ է ընդունել համույթի ելույթները:

Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթը Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մասնակցեց ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտեի նախաձեռնությամբ եւ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպած «Բուրջ Համուդ 2014» փառատոնին: Միջոցառման շրջանակներում համույթը համերգներով հանդես եկավ Բեյրութի Տեր-Մելքոնյան սրահում եւ հայաբնակ Այնճար ավանում:

Հոկտեմբերի 30-ին խմբի ղեկավարներին եւ անդամներին ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Բարձր գնահատելով տաղանդաշատ երիտասարդների արվեստը, որը մեծ ջերմությամբ էր ընդունվել լիբանանահայ հանդիսատեսի կողմից, դեսպան Քոչարյանը կարեւորեց նմանատիպ մշակութային միջոցառումները Լիբանանում Արցախի մշակույթի ներկայացման տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ