News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարեւանները բողոքել են պատգամավորին պատկանող առյուծների արձակած մռնչյուններից, գրում է EurasiaNet-ը:

Պատգամավորի հարեւանները իրենց բողոքն ուղարկել են EurasiaNet.org-ի խմբագրություն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առյուծներից, վագրերից եւ արջերից բաղկացած կենդանաբանական այգիները ավելի ու ավելի տարածված են են դառնում «այս փոքրիկ անդրկովկասյան երկրի» հարուստ եւ ազդեցիկ քաղաքացիների համար: Հայաստանում վայրի կենդանիների որսը օրենքով արգելված է, սակայն այլ երկրների կենդանաբանական այգիներից վագրերի ներմուծումը թույլատրվում է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2008-2013թթ. ընկած ժամանակահատվածում 6 վագր է բերվել Հայաստան: Արեւադարձային կենդանասերների շարքում խմբագրությունը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ընդգծել, որ «վերջինս երկրի ամենահզոր քաղաքական գործիչներից է ու նաեւ  միլիարդատեր»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ծառուկյանն ունի 12 առյուծ եւ սպիտակ վագր:

Իր մասնավոր կենդանաբանական այգին ունեն նաեւ երկրի ռազմական գերատեսչության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ