News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը:

Նախագահը շնորհավորել է Ալեքս Վան Մեուվենին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը դեսպանին շնորհավորել է նաեւ Բելգիայում նոր կոալիցիոն կառավարության ձեւավորման եւ վարչապետի նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, անելու է ամեն հնարավորը՝ Բելգիայի միջազգային հեղինակությունն ավելի ամրապնդելու եւ երկիրն առավել բարեկեցիկ դարձնելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են հայ-բելգիական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Բելգիայի հետ հարաբերությունները կարեւորում է ոչ միայն երկկողմ, այլեւ Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Դեսպան Ալեքս Վան Մեուվենը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ