News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիայի Մեծ Մանչեսթեր կոմսության որոշ շրջաններում երեխաների սեռական շահագործումը «նորմ» է դառնում: Այս մասին գրում է MigNews-ը:

Փորձագետների կարծիքով, երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքն ու սեռական բռնությունը կարող են պայմանավորված լինել դեռահասների սեքսուալացման աճի հետ՝ կապված երաժշտական հոլովակների եւ այսպես կորված Sexting-ի, selfies-ի եւ Instagram-ի հետ:

Պարբերականը հիշեցնում է, որ 2012 թվականին ասիական ծագմամբ 9 տղամարդ սիրահետում էին մի աղջկա՝ նրան նվերներ, ալկոհոլ եւ թմրանյութեր առաջարկելով: Դրանից հետո նրանք աղջկան ստիպել են սեքսով զբաղվել միանգամից մի քանի տղամարդու հետ: Բոլորն էլ ձերբակալվել եւ ազատազրկման են դատապարտվել:

Այդ դեպքը, սակայն, միակը չէ: «Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ սեռական շահագործումն իրական խնդիր է: Իսկ Մեծ Մանչեսթերի որոշ շրջաններում երեխաների սեռական շահագործումը սոցիալական նորմ է դարձել»,- նշել է բրիտանացի պատգամավոր Էնն Քոֆին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ