News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 2-ին Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում նախանշված ընտրությունները խաթարում են այդ երկրում կոնֆլիկտի լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին, ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, ընտրությունները խախտում են ուկրաինական օրենքներն ու հակասում Մինսկի համաձայնություններին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հաղորդագրությունում նշվում է, որ ճանաչելով այդ ընտրությունները՝ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու իր ջանքերը: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները հստակ կերպով հասկացրել են, որ չեն ճանաչելու այսպես կոչված անջատողական ընտրությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրի համաձայն, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել հարգել Մինսկի համաձայնի շրջանակում ստանձնած պարտավորությունները, որոնք կարող էին օգնել խաղաղ կարգավորման ուղի հարթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ