News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի 11-րդ նստաշրջանի փակմանը որոշվել է ՉԺՀ Սահմանադրության օր սահմանել. Այն նշվելու է դեկտեմբերի 4-ին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: 

Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ «երկրի բոլոր պետականմարմինները եւ զինված ուժերը, քաղաքական կուսակցությունները եւ ՀԿ-ները, ձեռնարկությունները եւ ոչ արտադրական կազմակերպությունները  պետք է գործեն Սահմանադրությանը համապատասխան եւ պարտավոր են պաշտպանել Սահմանադրության հեղինակությունը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սահմանադրությունը եւ օրենքները խախտելու համար կազմակեպությունները, անհատները պատասխանատվության կենթարկվեն», - ընդգծվում է որոշման մեջ:

Գործակալությունը նշում է, որ այդ որոշումը ՉԿԿ ԿԿ-ի ընդունած  որոշման շարունակությունն է: Ընդունված փաստաթուղթն ընդգծում է  երկրի կառավարման կարեւորությունը`«Սահմանդրությանը համապատասխան»:

ՉԺՀ առաջին Սահմանադրությունը ընդունվել էր 1954 թ.: Հետագայում Չինաստանի հիմնական օրենքներն ընդունվել էին 1975  եւ 1978 թթ.: ՉԺՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1982 թ. դեկտեմբերի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ