News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում որպես կասկածյալ հարցաքննության են կանչվել նախկին 9 պաշտոնյաներ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարի թույլտվությունից հետո Ստամբուլի դատախազներից Յուսուֆ Հաքքը Դողանը  Դինքի սպանության գործում որպես կասկածյալ հարցաքննության է հրավիրել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահին, Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերին, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գյունգորին եւ եւս 6 ոստիկանների։

Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, թե թեկուզ ուշ, սակայն պաշտոնյաներին հարցաքննելու թույլտվությունը կարեւոր զարգացում է։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
Ամենաշատ