News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունում ներդրումները շարունակում են նվազել: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, խմբակցությունը դեմ է քվեարկելու 2015 թվականի պետբյուջեի նախագծին:

Դրանում առաջարկվում է ծախսերն ավելացնել 52 մլրդ դրամով (շուրջ 126.4 մլն դոլար - խմբ.) կամ 4.2%-ով՝ 2014-ի նախագծի համեմատ: 41 միլիարդն ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը, 6 միլիարդը՝ էներգակիրների թանկացմանը եւ միայն 5 միլիարդը կուղղվի կապիտալ ներդրումներին:

Պետական ներդրումների հետ միասին նվազում են նաեւ մասնավորները: Եթե 2011 թվականին կապիտալ ներդրումները կազմել են ՀՆԱ-ի 27.3%-ը, ապա 2013-ին դրանք նվազել են մինչեւ 20.5%:

Հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի հետ համեմատելու դեպքում պատկերը հակառակն է: Զուրաբյանի խոսքով, վերջին տարիներին «ներդրումներ-ՀՆԱ» հարաբերակցությունը Վրաստանում 22-ից հասել է 25%-ի, Ադրբեջանում՝ 18-ից 25%-ի: «Հայաստանն ազատ անկման իրավիճակում է. 2014 թվականի առաջին կիսամյակում ներդրումները նվազել են 1.8%»,- հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ