News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արցախյան ուղղաթիռի հետ կապված միջադեպում Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի սատարել Հայաստանին: Այս մասին գրում է իտալական Direttanews.it կայքը:

«Հետխորհրդային տարածաշրջանն ավելի ու ավելի է նմանվում եվրոպական ռազմական թատրոնի: Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ (որտեղ արեւելքում արդեն ռուսական տանկեր են հայտնվել), այլեւ Կովկասի, որը կրկին սպառնում է իրադարձությունների էպիկենտրոն դառնալ: Նախօրեին Ադրբեջանի Զինված ուժերը հայկական ուղղաթիռ են կործանել Արցախի տարածքում: Հիմնականում հայ բնակչությամբ այս տարածքն ավտորիտար որոշմամբ խորհրդային ժամանակաշրջանում միացվեց Ադրբեջանին: 1988-94 թ.թ. այդ շրջանում կործանարար եւ արյունալի պատերազմ էր, որն ավելի քան 30 հազար մարդու կյանք խլեց: Հակամարտությանը, թվում է, անկարող են օգնել հանձնաժողովները, համաժողովներն ու միջազգային միջնորդները: Պատերազմւ գրեթե սառեցված էր թվում… Սակայն վերջին ամիսներին բախումները սկսել են հաճախակիանալ, հնարավոր է՝ ուկրաինական պատերազմի ազդեցությամբ»,- գրում է Direttanews-ը:

Երեք օդաչուով կործանված ուղղաթիռը կարող է հակամարտության ակտիվացման պատճառ դառնալ: Բաքվից պաշտպանության նախարարությունը հասկացրեց, որ ուղղաթիռը կանխամտածված է խփվել, քանի որ փորձել է զորքեր իջեցնել սահմանի մոտ: Իր հերթին, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն այդ հայտարարությունն անհեթեթ է կոչում եւ հայտարարում է, որ իրականում ուղղաթիռը մասնակցում էր ուսումնավարժանքների: «Բաքվի համար հետեւանքները շատ ծանր են լինելու»,- հայտարարել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ռուսաստանը, որը տասնամյակներով միջնորդ է հակամարտության մեջ, հնարավոր է՝ կփորձի սատարել Հայաստանի կառավարությանը»,- հավելում է հրատարակությունը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Կործանման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ