News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջափակում կառուցվող մոմավառության մատուռի եւ կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյանների (ԱՄՆ) հովանավորությամբ կառուցվող մոմավառության մատուռի ճարտարապետներն են Ասլան Մխիթարյանը, Հայկ Մկրտչյանը եւ Արտավազդ Նազարեթյանը: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» կազմակերպությունը:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռում գումարված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի առիթով ժամանած եպիսկոպոսաց դասը, Մայր Աթոռի բարերարներ, ՀՀ Քաղաքաշինության նախարար, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ այլ հրավիրյալներ:

Հիմնօրհնեքի արարողության ավարտին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց կառույցի հիմքերում անփոփվելիք հիշատակարանը:

Այնուհետեւ այս առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ-ն: «Այս պահին մեր հոգին ցնծում է ուրախությամբ: Աստծո օրհնությամբ եւ աղոթակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի, եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության, բարերարների եւ հավատավոր ժողովրդի կատարվեց մոմավառության մատուռի եւ կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքը, ուր հավատավոր մեր զավակունք պիտի գան իրենց մոմերը վառելու եւ իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու ազգիս, Հայրենիքի համար: …Իրենց աղոթքը պիտի բարձրանա նաեւ մեր 131 Հայրապետների համար, որոնց իմաստուն առաջնորդությամբ մեր ժողովուրդը դիմագրավել է բոլոր դժվարությունները եւ ապրում է ազատ երկնքի ներքո` կրկին պայքարելով իր ազգային գոյության պահպանության համար», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց բարեպաշտ Յակուբյան ամուսիններին, ովքեր իրենց արդար քրտինքով վաստակածից մշտապես մաս են հանում ազգին եւ Եկեղեցուն: Ազգային բարերարներ տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյանների օժանդակությամբ իրականություն դարձավ Սեւանի Վազգենյան դպրանոցը, իսկ տարիներ առաջ կառուցվեց դպրանոցի նոր շենքը:

Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաեւ Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին, ճարտարապետներին եւ շինարարներին իրենց նվիրյալ ջանքերի համար` Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները:

Այս առիթով իր սրտի խոսքն ասաց նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` ջերմորեն ողջունելով այս եւ բոլոր այն ծրագրերը, որ վերջին տարիներին կյանքի են կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Արամ Ա Վեհափառն ընդգծեց, որ ազգին, Եկեղեցուն, Հայրենիքին վերաբերող ամեն ծրագիր կենսական նշանակություն ունի, քանի որ նպաստում է Եկեղեցու առավել պայծառացմանը, ազգի հզորացմանը եւ միասնության ամրապնդմանը:

Վերջում շարականի երգեցողության ներքո հիշատակարանն ամփոփվեց մոմավառության մատուռի եւ կաթողիկոսական դամբարանի հիմքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ