«Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը վերադառնում է ընկերության ղեկավար կազմ, գրում է «Los Angeles Times» թերթը՝ հավելելով, որ «Reddit»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իշան Վոնգը հրաժարական է տվել՝ ընկերությունում 2,5 տարի աշխատանքից հետո:
Գլխավոր օպերացիոն տնօրեն Էլեն Փաոն աշխատելու է ժամանակավոր գործադիր տնօրեն: Համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կզբաղեցնի գործադիր նախագահի պաշտոնը: Նա զբաղվելու է մարքեթինգով, հաղորդակցումներով եւ ռազմավարությամբ:
Ալեքսիս Օհայնանը «Reddit»-ը հիմնադրել է 2005թ. հունիսին Սթիվ Հաֆմանի հետ համատեղ: Նա «Reddit»-ում պաշտոնը լքել էր 2010 թ.՝ Հայաստանում ոչ առեւտրային կազմակերպությունում կամավոր աշխատելու համար, չնայած որպես խորհրդատու շարունակել էր ծառայություններ մատուցել ընկերությանը: