News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի եւ Ֆիլիպինների իշխանությունները 7,3 մագնիտուդով երկրաշարժից հետո հայտարարել են ցունամիի վտանգի մասին, փոխամցում է New Straits Times թերթի էլեկտրոնային տարբերակը։

Այս պահի դրությամբ ավերածություններ չեն նկատվել, սակայն ափային ծառայությունները  բարձր պատրաստականության վիճակի են բերվել։

Թերթը նշում է, որ տեղի իշխանությունները բնակիչներին դեռ չեն  առաջարկում լքել բնակավայրերը, սակայն զգուշության կոչ են անում, չնայած որ, ըստ կանխատեսումների, ալիքների բարձրությունը չպետք է գերազանցի մեկ մետրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է, որ  տարերային աղետը կարող է վտանգ ներկայացնել նաեւ Թայվանի, Ճապոնիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող մի շարք կղզիների համար:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ