News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագծին հավանություն է տվել ՌԴ կառավարության Օրենսդրական գործունեության հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կառավարության հաղորդագրությունը:

Օրինագիծը, ըստ աղբյուրի, ներկայացրել են ԱԳՆ-ն եւ տնտեսական զարգացման նախարարությունը. այն կքննարկվի կառավարության նիստում:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015թ. հունվարի 2-ից Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը եւ թույլ կտա սկսել սահմանափակումների, այդ թվում՝ արգելքների կրճատումը, կապահովի անդամ պետությունների շուկայում գործարարական սուբյեկտների հանդեպ փոխադարձ հասանելիությունը», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, մայիսին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել եւ վավերացրել էին 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ