News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին:

Կարեւորելով հայ-կանադական առկա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` Էկոնոմիկայի նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը` մասնավորապես երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, մետաղական հանքաքարի արդյունահանման, ներդրումների ոլորտում: Կարեն Ճշմարիտյանը հատկապես կարեւորել է Կանադայի փորձով Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցը:

Դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ հայ-կանադական առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով 2015 թվականին նախատեսվում է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ Հայաստան եւ Կանադա` առեւտրաշրջանառության, ներդրումների, գյուղատնտեսության, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային խմբերի մակարդակով քննարկել եւ պաշտոնական ձեւակերպումներ տալ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ