News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պայքարում ենք կենցաղի բարձր մշակույթի տան կոչման համար: Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հերոսի այս արտահայտությունը բոլորին է հայտնի: Ժամանակները փոխվել են ու բնակշահագործման տեղամասերին փոխարինելու են եկել համատիրությունները, թեեւ բովանդակության առումով շատ բան չի փոխվել, ընդ որում դեպի վատը: Խոսքը բնակիչների նկատմամբ տարրական հարգալից վերաբերմունքի մասին է, որը չի պահանջում ոչ հատուկ ջանք, ոչ ֆինանսական ծախսեր:

Պատկերը հետեւյալն է. Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի բակում արդեն երկար տարիներ վնասվել է հողի տակով անցնող կոյուղու խողովակը եւ ջուրը հոսում է բակով: Վերջապես պատկան մարմինները ակտիվորեն անցել են խողովակը փոխելու գործին: Կարծես գովելի քայլ է, բայց արի ու տես, որ բնակիչներին մոռացել են զգուշացնել: Արդյունքում կիրակի երեկոյան, երբ մարդիկ պատրաստվում են աշխատանքային հաջորդ շաբաթին, ջրի մատակարարումը դադարեցվել է: Ջրի մատակարարումը վերականգնվել է միայն 1-1,5 ժամ անց, սակայն հաջորդ առավոտյան կրկին դադարեցվել է: Առավոտյան կրկին առանց զգուշացնելու անջատել են ջրամատակարարումը մինչեւ երեկո: Ջուրը կտրել են նաեւ երրորդ օրը:

Օրինաչափ հարց է ծագում, դժվա՞ր էր համատիրության ներկայացուցիչներին շրջել բնակարաններով եւ հայտնել նախատեսվող աշխատանքների մասին: Չէ՞ որ կարծես դա դժվար չէ, երբ խոսքը վերաբերում է վճարները հավաքելուն: Կամ կարող էին հայտարարություն փակցնել, բայց ոչինչ չի արվել:

Զուգահեռաբար, որպեսզի բնակիչների շրջանում ամրապնդեն իրենց ծառայության հանդեպ հիացմունքի արտահայտությունը, նույն շենքում «ԱրմենՏել» ընկերությունը որոշել է մալուխ անցկացնել նույն տրամաբանությամբ՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու:

Իսկ հիմա պատկերացրեք տարեց մարդու կամ քնած երեխայի արձագանքը, երբ հանկարծ աստիճանահարթակում կսում է աշխատել  պերֆորատորը: Ավարտելով իրենց գործը, բանվորները մի փոքր հավաքել են իրենց հետեւից, այն էլ բնակիչների դիտողություններից հետո: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ