News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ համագործակցությունը եւ նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է մաքսային ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ հետագա անելիքները քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ մաքսային ծառայությունում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն շոշափելի արդյունքներ են տվել. ըստ Համաշխարհային բանկի 2014 թ. «Doing Business» վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 4 կետով բարելավել է իր դիրքը եւ 49-րդ կետից բարձրացել 45-րդ կետ:

Կունիո Միկուրիան ողջունել է ՀՀ կառավարության քաղաքականությունը հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ եւ նշել, որ 2009 թ. մեր երկիր կատարած իր առաջին այցից հետո, այս առումով, Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել: Պարոն Միկուրիան, մասնավորապես, բարձր է գնահատել մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ներդրումը, կադրերի վերապատրաստումը, Մաքսային օրենսգրքի կատարելագործումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին եւ այլն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին: Երկուստեք ընդգծվել է, որ մաքսային ծառայությունում տարվող բարեփոխումները պետք է նպաստեն գործարար միջավայրի բարելավմանը եւ երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը: Նշելով, որ ոլորտում դեռ բավական անելիքներ կան, եւ կառավարությունը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները, վարչապետը կարեւորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցության ամրապնդումը եւ խորացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ