News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում քննարկվում է Արկտիկայի զարգացման հարցերով նախարարություն ստեղծելու հարցը: Նման գերատեսչություն արդեն ստեղծվել է Հեռավոր Արեւելքի համար: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Յամալո-Նենեցկի ինքնավար շրջանի օրենսդիր ժողովի աղբյուրը:

Գերատեսչությունը կարող է գլխավորել շրջանի ներկայիս ղեկավար Դմիտրի Կոբիլկինը, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2015թ.:

Նոր գերատեսչության ստեղծման մասին տեղեկությունը հաստատել է նախագահի աշխատակազմի աղբյուրը: Ըստ նրա՝ արկտիկական տարածքների զարգացման նախարարության ստեղծումը վաղուց էր նախատեսվում, քանի որ Արկտիկան երկրի համար կարեւոր ռազմավարական շրջան է:

Ըստ աղբյուրի՝ այժմ կազմվում է այդ պաշտոնի հավանական թեկնածուների ցանկը: Միաժամանակ, վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտնել է, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն նախատեսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ