News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետական մարմիններում տեսուչների կրճատման մասին խոսելն առայժմ վաղ է: Այս մասին նոյեմբերի 20-ին խորհրդարանում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացներով «Տեսչական մարմինների մասին» կառավարության օրինագիծը:

Նրա խոսքով, 3 տարվա ընթացքում պետական ստուգումներ կատարող մարմինների թիվը նախատեսվում է կրճատել՝ ներկայիս 18-ից հասցնելով 10-ի: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցին, արդյո՞ք այդ կրճատումները կներառեն պետական հատվածը, Ճշմարիտյանը պատասխանեց, որ այդ մասին միանշանակ խոսել պետք չէ: Մեծ Բրիտանիայում պետական մարմինների օպտիմալացման վերաբերյալ նման ծրագիրը որոշակի կրճատումների հանգեցրեց՝ 7-8%, Նիդեռլանդներում՝ 20%: Իսկ ահա Սլովենիայում, օրինակ, կրճատումներ գրեթե չեղան:

«Մեր գլխավոր նպատակը ոչ թե կրճատումներն են, այլ տեսուչների վերապատրաստման մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանց կողմից սխալ որոշումների հավանականությունը հասցվի նվազագույնի»,- հավելեց Ճշմարիտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ