Ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ բաժնին կից պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 19-ին, ժամը 16.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 35-ամյա Էդգար Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի /խարդախությանը հանցակցելը/ 1-ին մասի մեղադրանքով: