News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկերից ազատված սահմանամերձ համայնքներում արդեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետաքրքրություն: Այս մասին NERWS.am-ի հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ անդրադառնալով օրերս Աժ-ի ընդունած Սահմանամերձ համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու օրենքի նախագծին: «Հարկերից ազատված գոտում բիզնես գործունեությամբ իհարկե, արդեն հետաքրքրվողներ, հարցնողներ կան, եւ գյուղացիները, եւ արտադրողները, տնտեսվարող սուբյեկտների մոտ հետաքրքրություն է առաջացրել նոր օրենքը: Բայց դեռ պասիվ է, քանի որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել»,- ասել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Հարցին, թե հատկապես ինչ բնույթի բիզնես ծրագրեր կան, նա պատասխանել է. «Քանի որ մարզը գյուղատնտեսական է, այդ պատճառով ծրագրերը գյուղմթերքների վերամշակման հետ են կապված: Կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի վերամշակման արտադրամաս կարող ենք հիմնել, ինչու չէ նաեւ մսամթերքի, գյուղմթերների ու այլն»:

Ըստ Հովիկ Աբովյանի, այս նախագծից գյուղացիները ոգեւորվել են, մեծ հույսեր են կապում, սակայն դժվարացավ ասել, թե դա ինչպես կազդի արտագաղթի կանխման վրա. «Դա ժամանակը ցույց կտա, եթե աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծվի, ով կուզենա գնա այլ տեղ աշխատելու»: Թե ինչու ավելի վաղ դա չէր արվում, Հովիկ Աբովյանն ասել է, որ ինքը չի լսել, որ նախկինում նման հարց բարձրացնեն. «Այդ հարցը բարձրացավ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Մովսես գյուղ, բնակիչների հետ զրույցի ժամանակ գյուղացիները դժգոհեցին իրավիճակի մասին, քանի որ ֆինանսների նախարարն էլ էր եկել լսեցին գյուղացիների դժգոհությունները, քննարկեցին եւ մի քանի ամիս անց օրենքն ընդունվեց»: Տավուշի մարզպետը անդրադարձել է նաեւ սահմանին անվտանգության պատի կառուցման ընթացքի մասին, որն հաճախ է արծարծվում մամուլում. «Անընդհատ քննադատում են դա, բայց թող գան տեղում տեսնեն՝ որ պատն է ավարտված, որ՝ ընթացքի մեջ: Այգեպարինը, որ դպրոցն ու մանկապարտեզն է անվտանգ պահվում, ավարտվել է, Բերքաբեր համայնքում ավարտվել է, այստեղ էլ խնդիր չունենք, Չինարի գյուղում, որը որ բավականին երկար է մոտ 200 մետր երկարության պատ է, քանի որ կրակոցների տակ է, աշխատանքները դանդաղ են կատարվում, բայց կսով չափ ավարտվել է, համեցեք ինքներդ տեսեք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ