News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հովիկ Աբրահամյանը եկել հանդիպել է մի ծակ գրպանի, որից ամեն ինչ արդեն թալանել, կերել, զխտկվել են տզրուկները»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Հայաստանի արտաքին պարտքի մասին:

ԱԱ նախկին փոխնախարարը նշեց, որ «տզրուկները» 6 տարվա ընթացքում երկրի արտաքին պարտքը ավելացրել են 3.5 միլիարդով:

«Մեր արտաքին պարտքը արդեն թեւակոխում է 4.5 միլիարդը, եթե դուք հիշում եք՝ Առաջ Հայասատանի եւ Ապահով Հայաստանի արանքում ընկած ժամանակահատվածում մենք ունեին մոտավորապես մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն արտաքին պարտք: 4.5 միլիարդը բարձել են մեր սերունդների վրա, եւ էլի պետք ա բարձեն: Հիմա, որ ասեմ, կասեն՝ եկել ա Հովիկ Աբրահամյանի պաշտպանելու: Հովիկ Աբրահամյանը եկել ա՝ մի հատ ծակ գրպանի է հանդիպել, որից ամեն ինչ թալանել, կերել զխտկվել են տզրուկները»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը։

Գուրգեն Եղիազարյանը երկրում առկա խնդիրների համար մեղավոր է համարում միայն նախագահ Սերժ Սարգսյանին:

NEWS.am-ի հարցին, թե ու՞մ է տեսնում Հայաստանի նախագահի պաշտոնում, գուցե Հովիկ Աբրահամյանի՞ն, նախկին փոխնախարարը պատասխանեց.

«Ինչո՞ւ ոչ։ Ես բացի Հովիկ Աբրահամյանից տեսնում եմ ցանկացած մարդու, ով մտածում է երկրի մասին, եւ երբ գիշերը գլուխը դնում է բարձին, աչքի առաջ կանգնում են 82 հազար սոված մարդիկ: Ցանկացածին, ով հանգիստ նանիկ չի անում գիշերը չաղ ու բախտավոր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ