News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն առայժմ չի մերժել իշխանությունների հետ բանակցությունների հրավերը: Այդ մասին այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ոչ իշխանական ուժերը մերժեցին բանակցելու հրավերը, Շարմազանովը պատասխանեց. «Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից: ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսե՞լ եք, որ մերժել են»:

ՀՀԿ մամուլի խոսնակին հիշեցրել են ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների հայտարարությունները, ինչին ի պատասխան Շարմազանովն ասել է. «Մենք ոչ Լեւոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին: Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Բարգավաճ Հայաստանից, դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք»:

Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է՝ հարցին, նա պատասխանել է. «Դուք ասացիք, ես չասացի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ