News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր Հերբի Հենքոքի համերգի ընթացքում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ պահանջելով 5000 դրամով թողնել՝ մասնակցել համերգին։

«Ես շատ տարբեր դահլիճներում լսել եմ Էրիկ Քլեփթոնին, Դիզի Գիլեսպիին եւ վճարել եմ շատ ավելի էժան, քան այսօրվա տոմսերի գինն է, որն ուղղակի ծիծաղելի է։ Ես պատրաստ էի վճարել 5000 դրամ եւ նստել աստիճաններին, քանի որ կարծում եմ, որ այսօրվա երեւանցու աշխատավարձի համեմատ նորմալ արժեք է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մելիք Կարապետյանը՝ ավելացնելով, որ սա պրովինցիալ մոտեցում է։

Հավաքված քաղաքացիների խոսքով, որոշ տոմսերի գներ եղել են շատ բարձր, իսկ մեծ մասը հրավիրատոմսի տեսքով է բաժանվել։

«Տոմսարկղում տոմսեր կային, ուղղակի տոմսերը ադեկվատ գների չէին։ Հիմնական խնդիրն այն է, որ տոմսերի մեծ մասը հրավիրատոմսեր են։ Այստեղ ամեն ինչ արվում է հետեւյալ կերպ, հովանավորները, ասենք՝ բանկերը, ֆինանսավորում են երեւույթը եւ հետո ստանում տոմսերի գրեթե կեսը եւ բաժանում իրենց ընկերներին, բարեկամներին։ Եվ ձեւավորվում է անհավասարություն, որը ընդունելի չէ։ Քանի որ եթե իրոք, նրանք, որոնք նստած են պարտերներում վճարեին 200-300 դոլար, ուղղակի չէին գա»,- ասաց Մելիք Կարապետյանը։

Հավաքվածների մեջ էին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, որոնք նշեցին, որ որոշ լուրեր են շրջանառվել, համաձայն որի ուսանողների մուտքը լինելու էր անվճար։

Նշենք, որ Երեւանում Հերբի Հենքոքի համերգի տոմսերը վաճառվել են 35, 40, 50, 70 հազար դրամով։

Տպել
Ամենաշատ