News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստվում է հսկայական քայլ կատարել ներառական կրթության ոլորտում, NEWS.am-ին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որը ներկայացվել է խորհրդարանի արտահերթ նիստին:

Ըստ նրա՝ եթե խորհրդարանն ընդունի օրինագիծը, ապա կընդունվի նաեւ ներառական կրթությունում բարեփոխում կատարելու ծրագիրը:  «Մենք մեր առջեւ ամբիցիոզ ծրագիր ենք դրել՝ իր տեսակի մեջ առաջինն Արեւելյան Եվրոպայում, եւ ցանկանում ենք այն իրականացնել հանուն մեր երեխաների», - հայտարարել է Աշոտյանը:

Ամբողջությամբ հատուկ դպրոցները չեն կարող վերանալ, հավելել է նախարարը, քանի որ կան երեխաներ, որոնց հիվանդությունների առանձնահատկությունը թույլ չի տալիս նրանց ներգրավվել ներառական կրթությունում: Ըստ նրա՝ նման երեխաները կպակասեն: Բացի դրանից, հատուկ դպրոցներից կտեղափոխեն սոցիալական պատճառներով այնտեղ հայտնված երեխաներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ