Ռումինիայում ուղղաթիռ է ընկել, որում գտնվում էր տասը մարդ: Նրանցից ութը զոհվել են, փոխանցում է Reuters-ը:
Դեպքը կատարվել է Սիբիու (Տրանսիլվանիա) քաղաքում: Հաղորդվում է, որ երկու տուժածների այրվածքներով տեղափոխել են դեպքի վայրից, փոխանցում է Gazeta-ն: Վթարի պատճառներն անհայտ են: Որոշ տվյալներով՝ ուղղաթիռը ռազմական էր: