News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խոսնակ  Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը:

Նա մասնավորապես, ասվել է.

«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին եւ բարձրացրած հարցերին:

Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային եւ հրապարակային միջոցառում:

Մենք ցանկանում ենք մեկ անգամ եւս ընդգծել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով, որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական եւ անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը եւ Հայաստանի Հանրապետության ուժեղացումը:

Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր եւ հասարակական շերտեր ներգրավելու համաժողովդրական պայքարին: Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում եւ սփյուռքում: Որեւէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի:

Մենք կարեւորում ենք նաեւ հզոր զանգավածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են եւ որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբեւէ:

Համաժողովդրական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ եւ անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մենք պետք է տղամարդկություն ունենանք խոստովանելու, որ խորհրդարանական ուժերի եռյակի շրջանում կան հարցեր, որոնք բաց են՝ հրապարակային գործունեության շարունակման խնդիրը, շարժման սկզբունքները, որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը»: Նրա խոսքով՝ վերջնական համձայնություն չկա ոչ շարժման հռչակման, ոչ հետագա հրապարակային գործունեության առումով: Բացի այդ, «Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ իրենք առանձին հանրահավաքների ու հանդիպումներ շարք են անցկացնելու տարբեր մարզերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ