News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:30- ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում կշարունակվի Դեսպանական դասախոսությունների շարքը, որը կազմակերպել է Ժան Մոնեի անվան Եվրոպագիտության ամբիոնի ղեկավար, ՀԱՀ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի ասիստենտ-պրոֆեսոր՝  Սյուզաննա Վասիլյանը:

Շարքի երկրորդ դասախոսությունը կվարի Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:

Դեսպանական դասախոսությունների շարքը կանդրադառնա հետեւյալ թեմաներին՝ Եվրոպական Միություն-Հայաստան, Եվրոպական Միություն-Հարավային Կովկաս, Արեւելյան համագործակցություն, Եվրոպական Միություն-Ռուսաստան կապեր(կենտրոնանալով դեմոկրատիայի առաջխաղացման, մարդու իրավունքների, արդարություն եւ ներքին հարաբերությունների, օրենսդրության, միգրացիայի, պետական կառավարման, եւ այլն):

Տպել
Ամենաշատ