News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ Հնդկաստանի Բոր արգելոցի աշխատակիցները կենդանի այծին բաց են թողել բենգալյան արու վագրի հետ: Նրանք հույս ունեին, որ գազանը արագորեն կսպանի անպաշտպան զոհին: Սակայն, ի զարմանս աշխատակիցների՝ վագրը որոշել է ընկերանալ իր պոտենցիալ կերակրի հետ:

Երկու օր շարունակ վագրը չի սպանել այծին, չնայած, որ արգելոցի աշխտակիցները նրան այլ կեր չեն տրամադրել: Դրա փոխարեն նա խաղացել է իր զոհի հետ: Արդյունքում աշխատակիցները դուրս են հանել այծին մեծավանդակից, հայտնում է Nat-geo-ն:

Կենսաբանների կարծիքով, վագրը չի փորձել մոտենալ իր զոհին, քանի որ մայրը չի հասցրել սովորեցնել որսի հմտությունները:

Այս վագրը 2009թ. անտառապահի կողմից փրկված երեք ձագերից մեկն է, որոնց մայրն անհետ կորել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ